«Սպանդարյան» ջրանցքի վերակառուցման նախագծային և մրցութային փաստաթղթերի մշակում

  • Պատվիրատու:  
    «Հայաստան» համահայկական հիմնադրամ
  • Ֆինանսավորող կազմակերպություն։  
    Ֆրանսիայի հայկական հիմնադրամ
Ծրագրի նպատակը

Մշակել տեխնիկապես հիմնավորված, համալիր նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ՝ «Սպանդարյան» ջրանցքի 18.7 կմ հատվածի վերակառուցման համար, որի արդյունքում կբարելավվի ոռոգման համակարգի արդյունավետությունը և կառաջարկվեն մանրամասն ինժեներական լուծումներ՝ շինարարական աշխատանքների իրականացման համար։ 

Ինժեներախորհրդատվական ծառայությունների փուլերը

  • Փուլ 1։ Տեխնիկատնտեսական հիմնավորում, այդ թվում՝ ինժեներական հետազոտությունների իրականացում, նախնական նախագծի մշակում, ֆինանսական և բնապահպանական ու սոցիալական վերլուծության իրականացում
  • Փուլ 2։ Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի մշակում 

Մատուցված ինժեներախորհրդատվական ծառայությունները

  • Տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում
  • Նախնական նախագծի մշակում
  • Նախագծանախահաշվային և մրցութային փաստաթղթերի կազմում
  • ՇՄՍԱԳ և ՇՄԿՊ մշակում
    Ծրագրի հիմնական բնութագրիչները
    • 2800 հա ոռոգելի հողատարածք
    • 18,7կմ ջրանցք (մոնոլիտ բետոն)
    • 9 հեղեղատարներ
    • 14 ջրթողներ
    • 6 խմոցներ
    • 6 հատ կամուրջ ծանր տեխնիկայի համար
    • 12 հատ կամուրջ թեթև տեխնիկայի համար