Վարդենիս համայնքի նպատակային գյուղական բնակավայրերի ջրամատակարարման համակարգի նախագծում՝ «ԵՄ-ն հանուն երկխոսության» ծրագրի շրջանակներում

  • Պատվիրատու:  
    ՄԱԿ-ի զարգացման ծրագիր
  • Ֆինանսավորող կազմակերպություն։  
    Եվրոպական միություն
Ծրագրի նպատակը

Մշակել տեխնիկապես և բնապահպանական առումով հիմնավորված ջրամատակարարման համակարգի համապարփակ նախագիծ՝ Վարդենիս համայնքի չորս նպատակային գյուղական բնակավայրերի համար, որոնք հյուրընկալում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակիչներին՝ «ԵՄ-ն հանուն երկխոսության. Աջակցություն հակամարտությունների փոխակերպմանը» ծրագրի շրջանակներում և համապատասխան ՀՀ շինարարական նորմերին և կարգավորող պահանջներին։ 

Ինժեներախորհրդատվական ծառայությունների փուլերը

  • Փուլ 1: Ինժեներական հետազոտությունների իրականացում և նախնական նախագծի մշակում
  • Փուլ 2: Նախագծանախահաշվային և մրցութային փաստաթղթերի մշակում

Մատուցված ինժեներախորհրդատվական ծառայությունները

  • Հայեցակարգային (նախնական) նախագծի մշակում
  • Նախագծանախահաշվային և մրցութային փաստաթղթերի կազմում
  • ՇՄՍԱԳ և ՇՄԿՊ մշակում
    Ծրագրի հիմնական բնութագրիչները
    • Աղբյուրակապեր և սանիտարական գոտի
    • ՕԿՋ և սանիտարական գոտի
    • Քլորակայան՝ վարակազերծման համար անհրաժեշտ սարքավորումներով
    • L=11կմ, OD110-90 ջրատարներ
    • 2 մարիչ հոր՝ կառավարման հանգույցներով և սանիտարական գոտիներով
    • 2 թողարկ հոր և 1 օդհեռ հոր