Բարելավել այն 579 գյուղական համայնքների ջրամատակարարման և կոյուղային համակարգերը, որոնք ներկայումս միացված չեն գոյություն ունեցող ջրմուղկոյուղիներին: Մասնավորապես, մշակել գյուղական շրջաններում փոքր մասշտաբի տարբեր ջրամատակարարման և կոյուղային համակարգեր և, եթե նպատակահարմար է, ներառել դրանք տեխնիկապես, առնվազն՝ ինստիտուցիոնալ և իրավաբանական տեսանկյունից, ջրային ոլորտի գոյություն ունեցող կամ ապագա կառուցվածքներում: Տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունների շրջանակներում մշակված ինստիտուցիոնալ, իրավաբանական, բնապահպանական և տեխնիկական լուծումները պետք է ծառայեն որպես այլընտրանքների ցուցակ, որից հնարավոր կլինի ընտրել գերադասելի տարբերակը՝ հաշվի առնելով գյուղերի առանձնահատուկ բնապահպանական, տնտեսական և սոցիալական իրավիճակը:
Ինժեներախորհրդատվական ծառայությունների փուլերը
- Փուլ 1։ Սկզբնական փուլ՝ գոյություն ունեցող ջրամատակարարման և կոյուղային համակարգերի գնահատում
- Փուլ 2։ Գյուղական և կիսաքաղաքային համայնքների ինստիտուցիոնալ ռազմավարության մշակում և ինստիտուցիոնալ թեմայով աշխատաժողով
- Փուլ 3։ GIS համակարգի վրա հիմնված տվյալների բանկի ստեղծում գյուղական և կիսաքաղաքային համայնքների համար
- Փուլ 4։ Գյուղական շրջաններում ցածր արժեք ունեցող/ քիչ էներգիա սպառող, պահպանման մատչելի տեխնոլոգիաների նկարագրություն և դիտարկում
- Փուլ 5։ Երկարաժամկետ և կարճաժամկետ փուլային ռազմավարության մշակում, ինստիտուցիոնալ ռազմավարությունների հիման վրա մշակված գործողությունների պլան և ներդրումների պլան, ավանդական/ ոչ ավանդական տեխնոլոգիաների կիրառում, այդ թվում՝ իրազեկվածության բարձրացման/ կարողությունների զարգացման միջոցառումներ
- Փուլ 6։ Ծրագրի ներդրումների, ֆինանսավորման և մատչելիության հայեցակարգ, ծրագրի պլանավորման թեմայով աշխատաժողով
- Փուլ 7։ Առաջարկվող ավանդական/ ոչ ավանդական տեխնոլոգիաների պլանավորման, նախագծման (տիպային լուծումների), շահագործման և պահպանման ուղեցույցների պրեզենտացիա
- Փուլ 8։ Պիլոտային ծրագրերի համար նախնական նախագծի կազմում
Մատուցված ինժեներախորհրդատվական ծառայությունները
- Ուսումնասիրություններ
- GIS հենքով տվյալների բանկի ստեղծում
- Տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում
- Ինստիտուցիոնալ աջակցում և կարողությունների զարգացում
- Օրենսդրական կարգավորումների առաջարկում և մշակում
- Ռազմավարության և ներդրումային պլանի մշակում
- Պիլոտային ծրագրերի համար նախնական նախագծի կազմում և այլն