Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման ծրագիր

  • Պատվիրատու:  
    «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ
  • Ֆինանսավորող կազմակերպություն։  
    ՎԶԵԲ
Ծրագրի նպատակը

Աջակցել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին /պատվիրատուին/ և Ջրային տնտեսության պետական կոմիտեին 17 քաղաքներում և գյուղերում ջրամատակարարման համակարգերի կառուցման ու վերականգնման, ինչպես նաև 6 քաղաքներում ջրահեռացման համակարգերի և 2 քաղաքներում կոյուղու մաքրման կայանների (մեխանիկական մաքրում) կառուցման նպատակով։

Ինժեներախորհրդատվական ծառայությունների փուլերը

  • Փուլ 1։ Ինժեներական հետազոտությունների իրականացում և նախնական նախագծի մշակում
  • Փուլ 2։ Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի մշակում 
  • Փուլ 3։ Շինարարության մրցութային փաթեթների գնահատում
  • Փուլ 4։ Հեղինակային և տեխնիկական հսկողության իրականացում

Մատուցված ինժեներախորհրդատվական ծառայությունները

  • Նախնական նախագծի մշակում
  • Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում
  • Հեղինակային հսկողության իրականացում
  • Շինարարության տեխնիկական հսկողություն
  • Ծրագրի կառավարում
  • Տեխնիկական աջակցում և ուսուցում
  • Պայմանագրերի կառավարում
  • Մրցույթների կազմակերպում և գնահատում
  • Վճարումների կառավարում
  • Ծրագրի նպատակը
  • Ծրագրի նպատակը
Ենթածրագրերը
  • Աբովյան և Բյուրեղավան քաղաքների ջրամատակարարման համակարգի վերականգնում
  • Սևան քաղաքի ջրամատակարարման համակարգի վերականգնում
  • Դիլիջան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում
  • Տաշիր քաղաքի ջրամատակարարման համակարգի վերականգնում
  • Գավառ քաղաքի և Սարուխան համայնքի ջրամատակարարման համակարգի վերականգնում
  • Մարտունի քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում
  • Ճամբարակ համայնքի ջրամատակարարման համակարգի վերականգնում
  • Ախթալա, Սպիտակ քաղաքների և Ջրաշեն համայնքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում
  • Կապան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում
  • Արթիկ քաղաքի ջրամատակարարման համակարգի վերականգնում
  • Ջերմուկ քաղաքի ջրահեռացման համակարգի վերականգնում
  • Իջևան քաղաքի և Ազատամուտ համայնքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում
  • Դիլիջան և Ջերմուկ քաղաքների ԿՄԿ վերականգնում
  • Ենթածրագրերը
  • Ենթածրագրերը
  • Ենթածրագրերը
Ծրագրի հիմնական բնութագրիչները
  • 17 քաղաք և գյուղ՝ ընդհանուր 270,000 բնակչությամբ 
  • Կոյուղու մաքրման կայաններ Ջերմուկում (110 լ/վ) և Դիլիջանում (200 լ/վ)՝ համաձայն FIDIC-ի դեղին գրքի 
  • L=426կմ, DN820-63մմ ջրատարներ և ջրամատակարարման բաշխիչ ցանցեր Աբովյան, Բյուրեղավան, Սևան, Դիլիջան, Տաշիր, Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Ախթալա, Սպիտակ, Կապան, Արթիկ, Իջևան քաղաքներում և Ջրաշեն, Սարուխան, Ազատամուտ գյուղերում (FIDIC կարմիր գրքի համաձայն)
  • L=31կմ, DN800-160մմ ջրահեռացման ցանցեր Դիլիջանում, Ջերմուկում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Ազատամուտում
  • Տարբեր կառուցվածքներ՝ գետային ջրընդունիչներ, աղբյուրակապեր, հորեր, ջրամբարներ, պոմպակայաններ, քլորակայաններ